«Այնպես էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկա ամեն տեսակ երկյուղի առաջ» (Սիրաք 21:22):
Ներկայումս մեր վիճակի մասին կարելի է հակիրճ տալ հետևյալ բնութագիրը՝ դավիթները զոհվել են, մհերները փակվել են քարայրներում, ձենով օհանները լռել են, իշխանությունը զավթել են ցռան վերգոները:
Հայտնի ժողովրդական առածն ասում է՝ «մի ցռան մոզին ամբողջ նախրի անունը գցում է»:
Ավա՜ղ, այսօր բոլոր ցռան մոզիները օգտվելով ճշմարիտ հովիվների բացակայությունից, համախմբվելով դարձել են կազմակերպված նախիր: Աշխարհի երեսին վերածվել ենք ծաղրուծանակի առարկայի, ամոթի ու խայտառակության թիրախի:
Քաղաքական ու հասարակական հարթակներում որոշակի ակտիվություն հանդես բերող ուժերն ու անհատները չեն կարողանում հավակնել այդ հովիվները դառնալու հնարավորությանը, քանի որ իրենք են եղել ներկայիս իշխանությունների ծնողները՝ իրենց վարած ապիկար, անհեռատես քաղաքականությամբ, ագահ ու անկուշտ վարքով ու բարքով:
Լևոնը, ռոբերտը, սերժը իրենք էլ որոշակի թերարժեքության բարդույթներով բռնված լինելով, միմյանց հաջորդելով պարարտ հող նախապատրաստեցին նիկոլի ու նրա նման հոգեկանների ի հայտ գալու համար:
Պետք է հետագայում, օրենքի ուժով ամրապնդել այն պայմանը, որ ամեն մեկը, ով հավակնելու է ժողովրդին առաջնորդ լինելու, պարտադիր կերպով անցնի
հոգե-բժշկական փորձաքննություն՝ առողջական անհրաժեշտ ու բավարար նկարագիր ներկայացնելու համար:
Նիկոլն իր հայտնությամբ ժողովրդին «լուսավորեց»: Խորհրդային տարիներին շարունակ երգվող հիմնի՝ «ելի՛ր ում կյանքը անիծել է, ով ճորտ է, մերկ է և ստրուկ» խոսքերը պարզունակացնելով՝ նա մի նոր, հայկական, այսպես ասած պրոլետարական հեղափոխություն կայացրեց՝ ղեկավարվելով որոշակիորեն հայտնի մարդկանց և կազմակերպությունների և հայատյաց տարբեր ուժերի մշակած սցենարներով:
Իր մանկությունից սկսած, բարդույթավորված ապրելով, նույն բարդույթի մեջ խորասուզեց նաև ժողովրդի այն հատվածին, որը վստահեց ու հետևեց իրեն:
Իր կյանքում՝ հոգու խորքում, իր սրտում միշտ զգալով պակասը արիության, քաջության, վսեմության, հերոսականության, հանգամանքների նպաստավոր դասավորության պայմաններում սկսեց զանգվածների մեջ նույն ախտով ու արատով համակված հոգիներին հպարտության ու դուխով լինելու մասին կոչեր հղել, բացարձակ չանհանգստանալով, որ հպարտությունը՝ դա քրիստոնեության մեջ հիշատակվող յոթ մահացու մեղքերից առաջինն է, որը մարդու մեջ ներդրվել ու ներդրվում է սատանայի կողմից:
Այդ կոչերից առավել ոգևորվեցին նրանք, ովքեր տարիների ընթացքում իրենց նվաստացած, նսեմացած, ստորացած, հալածված էին զգացել, բայց չէին ունեցել այնքան քաջություն ու արժանապատվություն, որ երբևէ ընդվզեին ու արտահայտվեին:
Գլուխ բարձրացրին բոլոր սսկվածները՝ դա կլինի նախկինում անօրինության, հալածանքի զոհ դարձածը, թե ուղղակի մանկությունից թերարժեքության բարդույթով մշտական տառապողը՝ անառակը, պոռնիկը, միասեռականը, վախկոտը, թուլամորթը, հասարակության մեջ միշտ էլ՝ բոլոր պայմաններում ու ժամանակներում գոյություն ունեցող ծպտյալ ժեխը:
Նրանց բոլորին առանց քաշվելու, ամոթի, կաշկանդվածության, ելույթ ունենալու, արտահայտվելու և իրենց արատները բարձրաձայն շեփորահարելու ազատություն ընձեռվեց:
Այն ամենն ինչ որ միշտ ընկալվել էր, որպես ախտ ու արատ, հայտարարվեցին որպես գոյության իրավունք ունեցող երևույթներ և ողջունվեցին կամ, որ ավելի վատ է, խրախուսվեցին նոր իշխանությունների կողմից: Ալեկոծված ջրի երեսին հայտնվող փրփուրի պես հանդես են գալիս նրանք, ովքեր նիկոլի սեռական օրգանները ուտելու կոչեր են անում և հայտարարում, թե իրենք դա արդեն արել են:
Մարդիկ, առանց ամոթի ու խղճի խայթի, բաց ճակատով հրապարակորեն ղժում են հանուն, իբրև թե տևական խաղաղության, մեր հայրենիքի որոշ հատվածներ թշնամուն նվիրելու մասին՝ միայն թե իրենք կուշտ ու հանգիստ ապրեն՝ առանց դույզն իսկ անհանգստանալու, թե դա ինչ ողբերգություն կդառնա այդ հանձնվող տարածքների բնակիչների և ողջ ազգի համար: Առաջնորդվում են միայն անասնական բնազդներով ու կրքերով: Կարծես իսպառ զրկվել են մարդկային բնական սովորական բանականությունից, պարզ տրամաբանությունից: Հայտնի ստեղծագործության կկվի պես պատրաստ են ամեն ինչ զոհաբերել, միայն թե իրենց կոմֆորտը չխաթարվի, հաճույքները չընդհատվեն: Վախկոտությունը դարձել է ճչացող գաղափարախոսություն:
Նույնիսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների մոտ ՏԻՐՈՋ կողմից դրվել է հայրենիքի զգացում և նրանք պաշտպանում են այն տարածքները, որոնցում իրենք սերունդ են տալիս:
նիկոլն ու իր համախոհները մեր ժողովրդի համար դարձել են հունական առասպելի հայտնի կերպարի դրսևորում՝ գորգոն մեդուզայի գլխի տեսքով, մեր կենցաղի և իրականության որևէ մի ասպարեզի, ոլորտի ուղղությամբ դարձնելով իրենց հայացքը, ամբողջովին այրում, ոչնչացնում և փոշիացնում են այնտեղ դեռևս գոյություն ունեցող ամեն ինչ: Այսպես քարուքանդ է արվում տնտեսությունը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, արվեստը, սպորտը և ամենակարևորը՝ բանակն ու ռազմարդյունաբերությունը: Այս ամենը, այսպես ասած հանուն խաղաղության գինն է, որ նրանք վճարում են իրենց թելադրող՝ մեր դարավոր թշնամիներին:
Նիկոլականությունը մեր օրերում մի քայքայող հիվանդություն է դարձել հայության աղիքներում և դրա հարուցիչներն էլ սովորական ասկարիդներ են ու հավանաբար ընդհանուր եզր ունեն թուրքի ասկյարի հետ, իսկ բժշկման եղանակն էլ ճիճվաթափ անելն է:
Որպես վերջին ակորդ, այդ խամաճիկներն այժմ իրենց հայացքը թեքել են քիչ թե շատ միակ գործող ու կայուն կառույցի՝ մեր ՏԻՐՈՋ Սուրբ Եկեղեցու ուղղությամբ, առանց անհանգստանալու, որ դա մարդկային ինչ որ ստեղծագործություն ու լոկ նյութական շինություն չէ, ՏԷՐՆ ԻՆՔՆ է Եկեղեցու Գլուխը, ԻՆՔՆ է Բժշկողը:
Իսկ իրենք գործ են ունենալու հենց ՏԻՐՈՋ ու ԱՍՏԾՈՒ հետ և Հին Կտակարանի հռափսակների պես էլ պատժվելու և պատասխան են տալու, պատմության աղբանոցն են նետվելու, անկախ այն բանից՝ հավատում են դրան, թե՛ ոչ:
«Բայց սա ունես լավ, որ ատում ես նիկոլայականների գործերը, որոնք ԵՍ էլ եմ ատում»
Հայտնություն 2:6
«Այսպես քո մոտ էլ կան պահողներ նիկոլայականների վարդապետության, որը ԵՍ ատում եմ: Ապաշխարի՛ր, եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ ԻՄ Բերանի Սրով»:
Հայտնություն 2:15-16
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ